Դեկտեմբերի 1-ին Հալիձորի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր ՄԻԱՎ-ՁԻԱՀ  թեմայով  վիկտորինա ուսուցիչների, աշակերտների, ծնողների և համայնքի ակտիվ երիտասարդների թիմերի մասնակցությամբ: Թեժ պայքարի արդյունքում 19 միավորով առաջին տեղ զբաղեցրեց ուսուցիչների թիմը, երկրերդը 17 միավորով համայնքի ակտիվ երիտասարդներն էին, երրորդ հորիզոնականում 16 միավորով աշակերտներն էին և 11 միավորով չորրորդը ծնողների թիմն էր: Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, այն նաև ուսուցիչների, ծնողների և աշակերտների համագործակցության վառ օրինակ էր: